Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Խաչաձև հարցաքննություն

Խաչաձև հարցաքննություն
09.02.2025 | 06:55

Առավոտը Էրդողանը զարթնեց ու ուզեց լոճվի, բայց ոտը մի բանի կպավ:

Շանթահարված վերմակը քաշեց ու տեսավ Մեհրիբանին: Էդպես էլ չմտաբերեց՝ գիշերն ինչ է եղել, այնուամենայնիվ հարցրեց.

- Պատասխան տուր ինձ, մատնիչ սևաչյա,

Մի՞թե Իլհամը քաջ չէր ու սիրուն:

- Քաջ էր ու սիրուն, քեզնից առավել,

Բայց էդ հայվանը շատ էր պառավել:

- Իսկ էշ Միխելը քաջ չէ՞ր ու սիրուն:

- Քաջ էր ու սիրուն, քեզնից առավել,

Էդ համբալից էլ բախտն էր խռովել:

- Գեղցի Լուկաշն է՞լ քաջ չէր ու սիրուն:

- Քաջ էր ու սիրուն, բայց էդ առաջ էր,

Հիմա կարում ա միայն բառաչել:

- Ուրեմն ե՞ս եմ ասպետը սրտիդ:

- Դու էլ մի բան չես, հողերս գլխիդ:

2020թ.

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3740

Մեկնաբանություններ